ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ՉԵՆ ԱՍՈՒՄ

ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ՉԵՆ ԱՍՈՒՄ
25.06.2010 | 00:00

«Rus/News»-ի էջերից Արտյոմ Իվանովսկին երեկ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը զգալի սպառնալիք է Ռուսաստանի համար։ Նախ, նոր պատերազմը կովկասյան ծայրաստիճան պայթյունավտանգ տարածաշրջանում տարածվելու լուրջ վտանգ է պարունակում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարածաշրջանը մի ամբողջ շարք տերությունների շահերի խաչմերուկ է, հակամարտությունն անխուսափելիորեն միջազգային բնույթ կստանա։ Ավելորդ է ասել, որ դրանում ներգրավված կլինի Ռուսաստանը։ Հնարավոր է նաև ենթադրել, որ ղարաբաղյան նոր հակամարտությունը կարող է հանգեցնել Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ Վրաստանի սահմաններում տիրող իրավիճակի սրմանը։ Կա ՄԱԿ-ի «երկնագույն սաղավարտները» կամ ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան մտցնելու հավանականություն։ Դա ծայրաստիճան անցանկալի է Ռուսաստանի համար, ուստի օտարերկրյա զորքերի մուտքը կանխելու նպատակով հարկ կլինի հակամարտության գոտի մտցնել ՀԱՊԿ-ի ստորաբաժանումներ` խաղաղարար կամ արագ արձագանքման հավաքական ուժեր, որոնք կտեղակայվեն կողմերի բաժանարար գծի երկայնքով։ Ընդ որում, պետք է ուշադրության առնել այն, որ Հայաստանի վիճակը բարդանում է ռուս-վրացական ներկա հարաբերությունների պատճառով։ Դա գրեթե անվիճելիորեն կբացառի Վրաստանի տարածքով և օդային տարածությունով ռուսական ռազմական օգնության տարանցումը։ Սակայն Ռուսաստանը հայ-ադրբեջանական զինված հակամարտության դեպքում կկանգնի շատ բարդ ռազմաքաղաքական ընտրության առջև։ Մի կողմից, նա, որպես ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակից, պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Երևանին, մյուս կողմից, դա շահավետ լուծում չէ, քանի որ Բաքուն Մոսկվայի համար կարևոր տնտեսական գործընկեր է և ԱՊՀ-ի անդամ։ Այդ պատճառով էլ Ռուսաստանը նորանոր փորձեր է ձեռնարկում` հասնելու դիվանագիտական կարգավորման, քանի որ մարտական գործողությունների սանձազերծման դեպքում կարող է կորցնել աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում»։
Ադրբեջանցի փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուի կարծիքով էլ` Ադրբեջանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ճանապարհները բաժանվում են։ «Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շատ ջանքեր թափեն, որպեսզի Բաքուն քննարկի իրենց առաջարկությունները։ Այսուհետև Ադրբեջանը կհենվի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա, որը սահմանում է տարածքային ամբողջականությունը պաշտպանելու երկրի իրավունքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ողջ ընթացքում հայկական բանակն Ադրբեջանին ոչ մի սանտիմետր հող չի վերադարձրել, այդ կառույցը միայն նպաստել է Ղարաբաղում օկուպացիոն վարչակարգի ամրապնդմանը։ Ադրբեջանցի քաղաքագետներին, քաղաքական գործիչներին ու մեկնաբաններին առաջարկում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գնահատել կոնկրետ արտահայտություններով, որպեսզի պարզորոշ երևա այդ կառույցի քաղաքականության կործանարարությունը»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ